Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկրում ստեղծված ներկա իրավիճակը հաղթահարելուց հետո Թունիսն ուժեղ կլինի:

«Մեր տարածաշրջանի համար պատմական օրեր ենք ապրում»,-ասել է Դավութօղլուն, ով որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ գտնվում է Թունիսում:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն Թունիսում Թուրքիայի դեսպանատանը հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է, որ մի կողմից թուրքական կողմը հանդիպումներ կանցկացնի Թոեւնիսում, մյուս կողմից` ուշադիր կհետեւի իրադարձություններին Լիբիայում: Նա հայտարարել է, որ Թուրքիան եւ Եվրախորհուրդը պատրաստ են ցանկացած աջակցություն ցուցաբերել Թունիսին:

Ինչ վերաբերում է Լիբիային, ապա Դավութօղլուն հայատարարել է, որ Թուրքիայի համար առաջնային է Լիբիայում իրենց քաղաքացիների անվտանգության հարցը եւ արդեն 550 քաղաքացի դուրս է բերվել Տրիպոլիից: