Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա Կոտ Դ՜Իվուարի մայրաքաղաք Աբիջանում, առնվազն 6 մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն:

Ականատեսների վկայությամբ, գործող նախագահ Լորան Գբագբոյի բանակի զինվորները կրակել են Ալասսան Ուատտարայի կողմնակիցների վրա: Վերջինս հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում:

Զինվորական ոստիկանությունը շրջափակել է ցուցարարներին եւ կրակ բացել նրանց վրա, քանի որ վերջիններս Եգիպտոսի օրինակով հեղաշրջում էին պահանջում:

Նշենք, որ նախկին նախագահ Լորան Գբագբոն հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ պարտություն էր կրել Ուատտարայից: ՄԱԿ-ի տվյալներով, նախագահական ընտրություններից հետո տեղի ուենցած բախումների արդյունքում զոհվել է մոտ 300 մարդ, մի քանի հարյուրին ձերբակալել են: