«Արարատ քաղաքի բնակիչները խոսում են, թե շուտով անշարժ գույքի կադաստրի բաժինը «փակվելու է», ավելի ճիշտ` միավորվելու է Վեդու կադաստրի հետ: Ասում են, որ Արարատի կադաստրը «փակելու» հարցում առավել շահագրգռվածը, կարելի է ասել` «նախաձեռնողը» Արարատի քաղաքապետն է:

Բանն այն է, որ կադաստրի պետի գործողությունները դարձել են անկառավարելի, իսկ նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականներից է, եւ քաղաքապետն ի զորու չէ նրա դեմն առնել: Խոսակցությունների համաձայն, այստեղ ցանկացած գործարք արժե 250-300 հազար դրամ, ինչն էլ առաջացրել է բնակչության դժգոհությունը: Եւ չնայած ասում են, որ քաղաքապետը ջանք չի խնայում իր ցանկությունը կյանքի կոչելու համար, սակայն ՀՀ կադաստրի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ ըստ իրենց կանոնակարգի, դա անթույլատրելի է` յուրաքանչյուր քաղաք պետք է ունենա կադաստրի իր բաժինը, եւ դրանց միավորում չի նախատեսվում»,-գրում է «Հրապարակը»: