Բահրեյնի թագավորը ներում է շնորհել անազատության դատապարտված  ընդդիմադիրներին, այսպիսով բավարարելով ընդդիմության պահանջներից մեկը: Մնացած պահանջները, ինչպես օրինակ կառավարության հրաժարականը եւ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը, չեն բավարարվել:

Բահրեյնի թագավորությունում տեղի ունեցող ակցիաները տեղի են ունենում տարածաշրջանի այլ երկրներում ծավալվող հակակառավարական զարգացումների ֆոնին. Նման ակցիաներ են տեղի ունեցել եւ ունենում Թունիսում, Եգիպտոսում, Եմենում եւ Լիբիայում: 

Բահրեյնում զանգվածային միջոցառումներն սկսել են փետրվարի 14-ին: Մանամայի կենտրոնում  գտնվող Մարգարտյա հրապարակում են հավաքվել հազարավոր մարդիկ, որոնք իշխանություններից պահանջում են քաղաքական բարեփոխումներ անցկացնել եւ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել: Բողոքավորների մեջ մեծ թիվ են կազմում շիա մահմեդականները, որոնք կազմում են Բահրեյնի բնակչության 75 տոկոսը:

Նրանք պահանջում են ընդլայնել իրենց իրավունքներն ու  երկրի կառավարման գործում ազդեցություն ունենալ, երկիր, որի ղեկը մահմեդական սուննիների ձեռքում է: Որպես իշխանության հետ բանակցություններ սկսելու պայման, շիա ընդդիմադիրները պահանջում էին ազատ արձակել կալանավորված  ընդդիմադիրներին: