Թերթի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգով քաղաքապետարանի ստորաբաժինները վերջերս սկսել են ստուգել մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզների գնումների իրականացման ընթացակարգերը: Ըստ այդմ, գնումների ընթացքում թույլ տրված խախտումների համար արդեն իսկ մանկապարտեզներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ մեկինը` նկատողություն ստացել:
«ՀԺ»-ի տեղեկություններով, խախտումներ են հայտնաբերվել երեխաների սննդի ապահովման նպատակով մթերքների գնման գործընթացում:
Մանկապարտեզների եւ դպրոցների սննդի ապահովման գործընթացին միջամտելով, Կարեն Կարապետյանն, ըստ էության, քար է գցում իր նախորդի`Գագիկ Բեգլարյանի այգին: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանում շրջանառվող կարծիքների համաձայն, մայրաքաղաքի ընկերությունները ինչ-որ կերպ կապված էին Բեգլարյանի մերձավոր շրջապատի հետ:



























