«Ասում են…» խորագրի ներքո պարբերականը գրում , թե Հայաստանում կան «գործիչներ», որոնք ունեն «սարք», որը կարող է գաղտնալսել միանգամից քսան բջջային հեռախոս: Համաժամանակայա: «Չար լեզուները պնդում են, որ նույնիսկ ԱԱԾ-ն այդպիսի բարձրակարգ սարք չունի (չնայած դժվար, որովհետեւ դեռ Արմեն Դարբինյանի վարչապետության ժամանակ նման «ծառայություն» եւ «բարձր տեխնոլոգիաներ»  ներմուծվեցին Հայաստան):

Բոլոր դեպքերում, լավատեղյակները պատմում են, որ երբ բարձր իշխանությանը «համապատասխանները» տեղեկացրել են, որ Հայաստանում նման «գործիք» ունեցող «մենատնտեսներ» կան, բարձր իշխանությունն ասել է` բա KГБ-ն ի՞նչ բանի է»: