Ուկրաինան պատրաստվում է խստացնել ներգաղթի օրենսդրությունը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Փոխվարչապետ, սոցիալական քաղաքականության նախարար Սերգեյ Տիգիպկոն օրերս հայտարարել է ապօրինի ներգաղթյալներին աշխատանքի ընդունող ձեռնարկությունների վարչական պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին: «Պետք է հարվածել գրիվնայով, լուրջ տուգանքներով»,- ասել է նա:
Փորձագետները նկատում են, որ պետության կողմից ազդեցության միայն տնտեսական միջոցները մեկ այլ խնդիր կհարուցեն` հանրության մեջ այլատյացության աճը:
Ուկրաինան Եվրոպայում միակ երկիրն է, որ չունի ապօրինի ներգաղթին հակազդելու պետական հայեցակարգ եւ անգամ սոցիալական մարմին չի ստեղծել, որ կզբաղվեր այդ խնդրով: Այժմ հարցի կարգավորմամբ զբաղվում է ՆԳՆ-ն: Ոստիկաններն ամեն տարի ձերբակալում են 3-5 հազար ներգաղթյալների, որոնք տուգանքներ են վճարում:





























