Գերմանիան կտրականապես դեմ կլինի Եվրոպայում նոր, միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայմանն առնչվող ցանկացած քայլին, եթե չեղյալ համարվի սառը պատերազմի ժամանակաշրջանի սպառազինությունների վերահսկման մասին պայմանագիրը (ՄՓՀՀՊ պայմանագիր): Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Եվրոպան ոչ մի դեպքում չպետք վերազինման բանավեճերի թատերաբեմ դառնա», - գերմանական DPA գործակալությունը մեջբերում է նրա խոսքը: Նրա հավաստմամբ՝ նոր միջուկային հրթիռների տեղակայումը Գերմանիայի կողմից լուրջ դիմադրության կարժանանա: «Միջուկային վերազինումը անշուշտ սխալ պատասխան է», - ասել է նա:

ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ ՄՓՀՀՊ պայմանագրից, որն արգելում է Մոսկվային եւ Վաշինգթոնին Եվրոպայում ցամաքային տեղակայման  միջին եւ փոքր հեռահարության  հրթիռներ տեղակայել: