ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում փետրվարի 21-ի երեկոյան սառցե անձրեւ է տեղացել:

Քաղաքի ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ավտովարորդներին առավելագույն զգուշություն ցուցաբերել ճանապարհներին, իսկ հնարավորության դեպքում, ձեռնպահ մնալ մեքենա վարելուց:

Ոստիկանությունը զգուշացնում է նաեւ հետիոտններին. Մայթերը ծածկված են սառցե շերտով, իսկ ավազ լցնում են առաջին հերթին ավտոմայրուղիների վրա:

Վաշինգթոնի եւ հարեւան նահանգների՝ Մերիլենդի եւ Վիջինիայի բնակիչների համար սառցե անձրեւը անակնկալ է եղել. Վերջին օրերին եղանակը շատ տաք է եղել եւ հասել մինչեւ 23 աստիճան տաքության:

Ներկայումս ջերմաստիճանը տատանվում է 0 աստիճանի շուրջ: