Ռուսաստանի պետդուման փետրվարի 22-ին քննարկել է ԱՊՀ` Թմրանյութերի, հոգեմետ դեղամիջոցների եւ խթանիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Կենտրոնասիական տարածաշրջանային տեղեկատվական համակարգող կենտրոնի ստեղծման համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի` կենտրոնը գտնվելու է Աստանայում:

Կենտրոնը ֆինանսավորելու են Համաձայնագրի կողմերը, միջազգային կազմակերպությունները, նաեւ դոնոր-պետությունները` Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան եւ Չեխիան:

Համաձայնագիրը ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 4-ին` Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի կողմից: