Walmart-ից նախկին Սանտա Կլաուսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա երկու երեխաների մարմինները թաղված են գտել նրա տան հետնաբակում՝ գրում է Americaru-ն։

Ջորջիայի բնակիչ 50-ամյա Էլվին Կրոկերը մինչեւ վերջերս սեզոնային Սանտա Կլաուս էր աշխատում Walmart-ում։ Նրան ձերբակալեցին այն բանից հետո, երբ իբր անհայտ կորած նրա երեխաների դիակները թաղված գտան տան այգում։

Շերիֆի գրասենյակի աշխատակիցները գնացել են Կրոկերի տուն, որը Հայթոնում է, որպեսզի ստուգեն նրա 14-ամյա դուստր Մերի Կրոկերի բարեկեցությունը։ Հարցաքննությունից եւ խուզարկությունից հետո շերիֆի օգնականները տան հետնաբակում գտել են Մերիի եւ Էլվին-կրտսերի մարմինները։

Էլվին Կրոկեր-կրտսերն անհետացել էր 2016թ․ նոյեմբերին, երբ 14 տարեկան էր։ Մերին կորել էր մի քանի շաբաթ առաջ։ «Երեխաներից ոչ մեկը պաշտոնապես անհետ կորած չի համարվել»,- ասել են շերիֆի գրասենյակում։ Երեխաների մահվան պատճառը պարզվում է։