Եվրամիության վեց երկրների ԱԳ նախարարներն առաջարկել են կրճատել նախկին խորհրդային հանրապետություններին տրվող օգնությունը հօգուտ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների: Նամակը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի եւ Սլովենիայի արտգործնախարարները, ովքեր դիմել են Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:
Նրանք ընթացիկ իրավիճակը «ոչ համարժեք են որակել` արաբական երկրներում տեղի ուենցող իրադարձությունների ֆոնին»: Ուղերձը հրապարակված է ԵՄ կայքում:
Նախարարներն առաջարկել են Եվրոպական ներդրումային բանկին՝ արաբական երկրներին 2,5 միլիարդ եվրոյի արտոնյալ վարկեր հատկացնել:
Փորձագետների գնահատմամբ, «այն ժամանակ, երբ արաբական երկրները թոթափում են ավտորիտար ռեժիմները, որոշ հետխորհրդային երկրներում շարունակվում են բռնապետության հաստատման միտումները»:





























