Մոսկվայում մեկ օրում երկու դժբախտ դեպք է գրանցվել, որոնց հետեւանքով զոհվել են ներգաղթյալ բանվորներ: Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում բանվորն ընկել է նորակառույց շենքի 30-րդ հարկից: Մահացածը եղել է Ուզբեկստանի քաղաքացի:

Բացի այդ, իսկ քաղաքի կենտրոնում տանիքից ընկել է ձյուն մաքրող մի տղամարդ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա եղել է Ղրղըզստանի քաղաքացի: