Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 04:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 124-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Հ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:56-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: