112 տարեկանում մահացել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի վետերան Ռիչարդ Օվերտոնը: Associated Press-ն այս մասին տեղեկացնում է՝ հղում անելով նրա հարազատներին:
Նշվում է, որ Օվերտոնը մահացել է դեկտեմբերի 27-ին Տեխասի վերականգնողական կենտրոնում:
Նա 30 տարեկան էր, երբ կամավոր բանակ գնաց:
Գործակալությունը հաղորդում է, որ 1941 թվականին ճապոնացիների հարձակումից հետո Օվերտոնը Փյորլ Հարբորում էր գտնվում, հաղորդում է RT-ն:





























