Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում Երեւան -Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են 22-ամյա Արամ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 34 VA 494 համարանիշի եւ 34-ամյա Երջանիկ Խ.-ի վարած Mercedes մակնիշի 13 ՕՕ 006 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին ձյուն է տեղում: Վթարի պահին էլ ճանապարհը եղել է անցանելի։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։




























