Վիետնամում 6 մարդ կալանավորվել է լանգուրին՝ անհետացման վտանգի տակ գտնվող կապիկին,  սպանելու եւ ուտելու համար:

Ընդ որում սպանության եւ ուտելու ընթացքը տղամարդիկ հեռարձակել են սոցցանցերով, գրում է AFP:

Տղամարդկանց մեղադրել են վայրի բնության պաշտպանության օրենքների խախտման մեջ: Տղամարդկանցից մեկը որսորդից 1.1 մլն դոգով (48 դոլար) գնել էր կապիկին: