«Տաշիր-2011» 5-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի կունենա ապրիլի 3-ին։ փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Tashir Media»-ի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը՝ նշելով, որ միջոցառումը տարբերվելու է նախկիններից եւ դառնալու է աշխարհասփյուռ հայության երաժշտական կյանքի ամենավառ իրադարձությունններից մեկը։
Նրա խոսքով, հանդիսատեսին հումորային համարներից եւ անսպասելի անակնկալներից կազմված հետաքրքիր համերգային ծրագիր է սպասվում։ «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Երեկոյի երկրորդ ուղղությունը կլինի «Տարվա հայտնություն» մրցանակի հանձնումը հանդիսատեսի կարծիքով սկսնակ լավագույն արտիստին»։
Սաղաթելյանը նաեւ հայտնեց, որ «Տարվա հայտնություն» մրցանակակիրը կորոշվի փետրվարի 23-ին մեկնարկելիք SMS քվեարկության արդյունքում։
Ամենատարբեր անվանակարգերում ներկայացված են նաեւ Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը,Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Էմմին, Լուսինան եւ այլոք։
Խորհրդանշական «Տաշիր 2011» արձանիկին զուգահեռ՝ մրցանակակիրները կստանան նաեւ խոշոր պարգեւներ։
Հանդիսությունը կվարեն Գարիկ Մարտիրոսյանը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը եւ ռուսական հեռուստատեսության այլ աստղեր։
Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ։





























