Դիլիջանում հոգեհանգստի արարողությունից հետո Արթուր Եգանյանին սպանելու մեջ մեղադրվող Հայկ Գուլանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ նա 2017թ օգոստոսի 5-ին ժամը 18:30-ի սահմաններում հոգեհանգստի արարողությունն ավարտելուց հետո գործով դեռևս չպարզված հարցերի շուրջ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Եգանյանի հետ, որի ընթացքում ծակող-կտրող գործիքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին և սպանել վերջինիս:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման:





























