Նոր Նորքի 9-րդ զանգվածում գողացել են շենքի հետնամասում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի 4 անվադողերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանությունից։

«Այսօր 9։30 քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի 91 շենքի հետնամասում կայանված իր «Տոյոտա» մակնիշի մեքենայից գողացել 4 անվադողերը՝ անվահեծերով եւ պտուտակներով»,– հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի առթիվ կատարվում  է հետաքննություն։