Բանգլադեշում համընդհանուր ընտրությունների սկիզբն արդեն իսկ նշանավորվել է երկու մարդու մահով:

Ինչպես հաղորդում է AFP-ն, մեկ մարդ զոհվել է, երբ ոստիկանությունը կրակել էր ընդդիմության կողմնակիցների ուղղությամբ, որոնք, ըստ իշխանությունների, հարձակվել էին ընտրատեղամասի վրա, մինչդեռ իշխանական «Լիգա Ավամի» կուսակցության ակտիվիստը ծեծելով սպանվել էր մեկ այլ միջադեպի ընթացքում:

Ընտրողները քվեարկում են անվտանգության խիստ պայմաններում, եւ, ինչպես ակնկալվում է, այս խորհրդարանական ընտրությունները կապահովեն պատմական, չորրորդ հաղթանակը վարչապետ Շեյխ Հասինային: