Ճապոնիայից Հավայան կղզիներ ուղեւորվող մեքենաներ փոխադրող նավն այրվում է, անձնակազմը պատրաստվում է լքել այն: Այս մասին հայտնում  է Hawaii News Now-ն՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահակախմբին:

Պանամայի դրոշով Sincerity Ace նավը Հավայան Օախու կղզուց երկու հազար մղոն (ավելի քան 3,5 կմ) հեռավորության վրա է գտնվում:

Մոտ 200 մետր երկարությամբ նավի անձնակազմը կազմված է 21 նավատուց: Հաղորդվում է, որ նավաստիներից 4-ն արդեն տեղափոխվել են փրկարարական լաստանավ, մնացածը պայքարում են կրակի դեմ:

Sincerity Ace-ին օգնության է հասել ԱՄՆ առափնյա պահակախմբի HC-130 Hercules ինքնաթիռը, ինչպես նաեւ աղետի գոտում գտնվող կոմերցիոն նավերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: