Չնայած բազմաթիվ միջազգային փորձագետների եւ պաշտոնյաների հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունը  պայթյունի պոտենցիալ օջախ է, հակամարտության գոտում իրավիճակի ոչ մի փոփոխություն չի նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել «Նորավանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանն, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը:

Բացի այդ` փորձագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը իսկապես համարվում է պայթյունի պոտենցիալ օջախ, սակայն ԱՄՆ-ը շահագրգռված է  հակամարտության վաղաժամկետ լուծմամբ` նկատի ունենալով ստեղծված գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությունը:

«Երեք նախագահների առաջիկա հանդիպումը պետք է նպատակամղված լինի հակամարտության գոտում լարվածության թուլացմանը եւ ակտուալ խնդիրների քննարկմանը»,-նշել է փորձագետը: