Ֆրանսիայի Ռենն քաղաքում փրկարարները տարհանել են ատրակցիոնի 8 այցելուներին, որոնք 8 ժամից ավել արգելափակված են մնացել ավելի քան 50 մետր բարձրության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին:

Bomber Max ատրակցիոնը մոտավորապես 20:30-ին խափանվել էր այնպես, որ նրա գոնդոլներից մեկը, որում 8 մարդ կար, այդ թվում 5 անչափահաս, 52 մետր բարձրության վրա կանգ էր առել:

Ժամանած հրշեջները 30 մետր բարձրությամբ սանդուղք են դրել, սակայն արգելափակված մարդիկ չեն կարողացել ինքնուրույն իջնել հարթակի վրա:

Դեպքի վայր է ժամանել ուղղաթիռ, որը անհրաժեշտ պարագաներով հրշեջներից մեկին բարձրացրել է գոնդոլ:

Մոտ 8 ժամ անց փրկարարներին հաջողվել է միայն երկու մարդու տարհանել: 5:40-ին հրշեջները իջեցրել են 8-րդ՝ վերջին մարդուն, որը գտնվում էր ատրակցիոնում:

Հեռուստաալիքը նշում է, որ այս պահին տարհանված այցելուներին բժիշկները զննում են: