Դեկտեմբերի 31-ին` ժամը 02.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդվեց, որ 1-02 ահազանգած 44-ամյա մի տղամարդու հայտնածով՝ պատշգամբի բաց դռնով մտել են հոր բնակարան եւ գողացել ոսկյա զարդեր ու նոութբուք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում: Հենց հաղորդման օրը Երեւանի Աճարյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Լեւոն Հովհաննիսյանը: Երեւանի բնակիչ, 46-ամյա Հովհաննիսյանը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




























