Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետեւանքով փլուզված բնակելի շենքի մուտքի փլատակների տակից ողջ մնացած թութակի են դուրս բերել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, զոհերի թիվը հասել է մինչեւ 16-ի: Փրկարարները եւս 2 մարմին են հանել: Երկուսն էլ կին են:

Եվս վեց մարդ տուժել է: Նրանցից 5-ը դեռեւս քաղաքային հիվանդանոցներում են, վեցերորդին՝ 11-ամսական երեխա, որին փլրատակների տակից հանել էին նախօրեին ցերեկը, Մոսկվա են տեղափոխել՝ մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության ԳՀԻ: Տղայի վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով մոտ 4.00-ին Մագնիտոգորսկում, նախնական տվյալներով, կենցաղային գազի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել Կառլ Մարքսի 164 հասցեում գտնվող 10-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկի փլուզում: Փլուզման գոտում բնակվում էր 120 մարդ: