Երեւանում առեւանգված Lexus-ի եւ Mercedes-ի բախումից վիրավորվածներից եւս մեկը մահացավ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 1-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է նաև «Մերսեդես»-ի ուղևորուհի, 1976 թ. ծնված Լուսիկ Մելքոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել էին Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի եւ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեկտեմբերի 29-ին վիրավորներից եւս մեկը մահացել էր:




























