Հոլանդացի աստղագետ Անդրե Քեյփերսը պատմել է, թե ինչպես է նա մեկ անգամ փրկարարական ծառայությանը կանչել Միջազգային տիեզերակայան, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Newsweek ամսագրին:

Քեյփերսի խոսքերով, նա պետք է կապ հաստատեր Հյուսթոնի Տիեզերական կենտրոնի հետ, ինչի համար Միջտիեզերական կայանում օգտագործում են 9011 համարը: Սակայն, անհասկանալի պատճառով, տիեզերագնացը սխալ է թույլ տվել եւ հավաքել 911:

Հաջորդ օրը պարզվել է, որ անձնակազմը ժամանել է այն սենյակ, որտեղ տեղակայված են կայանի հետ կապ հաստատելու սարքավորումները: Քեյփերսը կատակել է, թե՝ հիասթափված է, որ փրկարարները «չեն բարձրացել իր մոտ»: