Իտալիայում ԿԺԴՀ-ի հյուպատոսության բարձրաստիճան պաշտոնյան փախել եւ իր ու իր ընտանիքի համար ապաստան է խնդրել երրորդ երկրում, հաղորդում է Немецкая волна-ն` վկայակոչելով Հարավային Կորեայի Yonhap գործակալությանը:

Նրա ունեցած տվյալներով, 48-ամյա Չո Սոն Գիլի ընտանիքի անդամներն այժմ գտնվում են իտալական պետության պաշտպանության ներքո:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին հարավկորեական ԶԼՄ-ները, դիվանագետը ապաստան խնդրելու միջնորդագիր էր ներկայացրել դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի սկզբին՝ այն բանից հետո, երբ Փհենյանը նրան ծառայության ավարտին ետ կանչեց Եվրոպայից ԿԺԴՀ: հունվարի 3-ին Հարավային Կորեայի հետախուզությունը Սեուլում փակ հանդիպման ժամանակ խորհրդարանականներին հաղորդեց, որ Չո Սոն Գիլը նոյեմբերի սկզբից եղել է փախուստի մեջ։ Մի քանի շաբաթ անց պետք է պաշտոնապես ավարտվեր  նրա ծառայության ժամկետը, հաղորդում է  AP գործակալությունը:

Չո Սոն Գիլը Իտալիայում դեսպանի պարտականությունները ստանձնել էր  2017 թ.-ի սեպտեմբերից, երբ Հռոմը ԿԺԴՀ-ի նախկին դեսպանին հայտարարեց պերսոնա նոն գրատա՝ ի նշան բողոքի Փհենյանի կողմից վեցերորդ հրթիռի արձակման դեմ:

2016 թվականին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպանի տեղակալը փախել է իր ընտանիքի հետ Հարավային Կորեա, սակայն ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայի փախստական պաշտոնյաների մասին տեղեկատվության արտահոսք հազվադեպ է լինում, ընդգծել է գործակալությունը Փհենյանը մինչ օրս չի արտահայտվել Չո Սոն Գիլի կարգավիճակի թեմայով։