Սաուդյան Արաբիայում մեկնարկել են լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության գործով դատական լսումները:

Այսօր կայացած նիստին ներկա են եղել 11 մեղադրյալներն ու նրանց պաշտպանները:

Մեղադրողը պահանջել է մահապատժի դատապարտել մեղադրյալներից հինգին:  Բացի դրանից, քննչական խումբը սպասում է թուրք գործընկերների կողմից տրամադրվելիք ցուցմունքներին և ապացույցներին: 

Հիշեցնենք, որ The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին մտել էր Թուրքիայում իր երկրի հյուպատոսարան ու անհետացել: Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից և մինչ օրս չի հայտնաբերվել: