«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության հանրային ընդունարանի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ 3 մարդ ձերբակալվել է: Այս մասին ուրբաթ հաղորդել է Սաքսոնիա դաշնային հողի քրեական գործերի վարչությունը: Ենթադրյալ հանցագործները՝ 29, 32 եւ 50 տարեկան, նախօրեին դեպքից անմիջապես հետո  երեկոյան կալանավորվել էին: Պետական անվտանգության մարմինները հայտնել են, որ նրանք ենթադրաբար գործել են քաղաքական դրդապատճառներով:

Հունվարի 3-ին Դյոբելն քաղաքի կենտրոնում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության  բաժանմունքի գրասենյակի մոտ, պայթյուն էր որոտացել: Գերմանիայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ այն առաջացել էր անհայտ նյութից, ոչ ոք չի տուժել:

Պայթյունից վնասվել էին ապակիները եւ շենքի մուտքի դռները, որտեղ տեղակայված է կուսակցության գրասենյակը:

Բացի այդ վնասվել են մի քանի կայանված մեքենաներ: Պատճառված վնասի չափը դեռ հայտնի չէ: