ԱՄՆ-ը նախատեսում է նվազեցնել իր ռազմական ներկայությունը Սոմալիում եւ կրճատել «Աշ-Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորմանը հասցվող ավիահարվածները, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին։
Համաձայն ամերիկյան վարչակազմի աղբյուրի տվյալների՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ «Աշ-Շաբաբն» ուղղակի վտանգ չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, թեեւ սպառնալիք է հանդիսանում Սոմալիի կառավարության եւ հարեւան երկրների համար։
Այս առնչությամբ նախատեսվում է կրճատել ամերիկյան ներկայությունը Սոմալիում։
Պենտագոնում առայժմ չեն հաստատել այս տվյալները, տեղեկացնում է պարբերականը։





























