Լիբիայի ներքին գործերի նախարար Աբդուլ Ֆաթղ Յունիսը բանակին կոչ է արել անցնել ժողովրդի կողմը: Այս մասին հաղորդում է Al jazeera հեռուստաընկերությունը:

Նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին եւ բանակին կոչ է արել միանալ ժողովրդին: Սիրողական մակարդակով նկարահանված ժապավենում Յունիսը կարդում է մի հայտարարություն, որում լիբիական ժողովրդի պահանջները օրինական է համարում:

Հիշեցնենք, որ նախօրեին ազգային հեռուստատեսությամբ հանդես էր եկել Մուամար Քադաֆին` հայտարարելով, որ ինքը պաշտոն չունի, որ կարողնա հրաժարվել դրանից:

«Մ. Քադաֆին նախագահ չէ, այլ հեղափոխության առաջնորդ եւ կմեռնի այս հողում որպես նահատակ», - հայտարարել էր նա: