ԱՄՆ-ն իջեցրել է Վաշինգտոնում Եվրամիության ներկայացուցչության դիվանագիտական ​​կարգավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta-ն`վկայակոչելով Deutsche Welle-ին:

Այս տեղեկությունը թերթին հաստատել է Բրյուսելի ներկայացուցիչը, որը ծանոթ է եղել ընթացակարգին:

«Մենք հաստատ չգիտենք, թե երբ են նրանք դա արել, որովհետեւ նրանք, ի դեպ, մոռացել էին մեզ դրա մասին իրազեկել»,-հայտարարել է նա:

Դիվանագետի կարծիքով, անդամ պետությունների առաքելության դիվանագիտական կարգավիճակի իջեցումը միջազգային կազմակերպությունների աստիճանի կարող է տեղի ունենալ 2018թ. հհկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Վաշինգտոնում աշխատող ԵՄ դիվանագետներից մեկը շեշտել է, որ խոսքն այս դեպքում  միայն արձանագրությանը չի վերաբերում: