Հայաստանում փետրվարի 23-ին, ժամը 9-ի դրությամբ փակ եւ դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են եղել Տավուշի մարզի Բերդ եւ Ճամբարակ քաղաքների, նաեւ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ եւ Երնջատափ գյուղերի ճանապարհները:

Այդ ժամի դրությամբ Արագածոտնի մարզում աշխատել է 8 միավոր տեխնիկա, Սյունիքի մարզում` 11, Գեղարքունիքում եւ Կոտայքում` 3-ական միավոր տեխնիկա: