Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոցային համալիրից փետրվարի 22-ի երեկոյան տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.36-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է հոսպիտալացվել Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի թիվ 80/11 տան բնակիչ 3 տարեկան Լուիզա Սիրանյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների՝ Լ.Սիրանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:




























