Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 22-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 80 տան բնակիչը բարձրացել է տան տանիք եւ ինքնուրույն չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տան բնակիչ 74-ամյա Էդվարդ Հակոբյանը՝ բարձրանալով տան տանիք, վատացել է եւ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղում մահացել է:

Ժամը 15.15-ի սահմաններում փրկարարների ուժերով տանիքից իջեցվել է Է.Հակոբյանի դին: