Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ աս-Սաուդը մի քանի ամիս արտասահմանում բուժվելուց հետո, օդանավով տեղափոխվել է Մարոկկո, որպեսզի վերադառնա հայրենիք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
Նոյեմբեր ամսվա վերջին Սաուդյան Արաբիայի թագավորը տեղափոխվել էր Նյու-Յորք, որտեղ նա 2 վիրահատություն է տարել, նրա ողնաշարից ճողվածք էին հեռացրել։ Հունվարի վերջին թագավորը ԱՄՆ-ից տեղափոխվել էր Մարոկկո` բուժման կուրսը ավարտելու համար։
86-ամյա միապետի վերադարձը համընկել է տարածաշրջանում զանգվածային բողոքի ակցիաների հետ, որոնց արդյունքում Եգիպտոսում եւ Թունիսում իշխանափոխություն է տեղի ունեցել։
Զանգվածային հուզումները շարունակվում են Լիբիայում,Եմենում եւ Բահրեյնում։ Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաեւ Ալժիրում, Իրաքում եւ Հորդանանում։




























