Հունաստանում 24-ժամյա գործադուլ է. հաստատություններն ու տրանսպորտը կաթվածահար են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործադուլը հայտարարվել է կառավարության գործունեության դեմ, որը «գոտիների ձգման» քաղաքականություն է վարում` Եվրամիության եւ ԱՄՀ-ի վարկերի դիմաց:

Վարկատուները փրկել են Հունաստանին դեֆոլտից՝ աննախադեպ 110 միլիարդանոց վարկեր տրամադրելով, ինչի դիմաց պահանջել են կրճատել բյուջեն եւ արմատական բարեփոխումներ անցկացնել:

Փետրվարի 23-ին Հունաստանում գործադուլ են անում պետական հաստատություններն ու բանկերը, դպրոցներն ու համալսարանները, նվազագույն անձնակազմով են աշխատում հիվանդանոցները, իսկ լրատվամիջոցները նորությունների թողարկումներ չեն տալիս:

Լիովին դադարեցվել է երկաթուղային եւ լաստանավային հաղորդակցությունը:

Հանրահավաքներին միանալու են նաեւ ձեռնարկատերերը, ովքեր փակելու են իրենց օբյեկտներն ի նշան կառավարության քաղաքականության դեմ բողոքի: