Արդեն ավանդական դարձած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որը անվանում են նաեւ «Հայկական Դավոս», կայանալու է փետրվարի 25-28-ին՝ Ծաղկաձորում:
Համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է եւ տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումն է:
«Կամուրջ» VIII միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման եւ բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների եւ գործարարների, գիտնականների եւ հասարակական գործիչների համար:
Այս տարվա գլխավոր թեման է` «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, այդ թվում հետեւյալ թեմաներով.
Բիզնեսի տեղը եւ դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն եւ վարկային ռիսկերի ծածկույթը
Ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից տնտեսությունում
Շինարարական ոլորտում ներդրումների ներգրավման ուղիները
Մտավոր սեփականության իրավական պաշտպանության արդիական խնդիրները
Հարկային վարչարարության արդի խնդիրները
Պետության եւ բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում
Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման եւ զարգացման ծրագրերը
Տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը
Տնտեսական համագործակցությունը նոր աշխարհում` հայացք Հայաստանից
Կրթություն եւ բիզնես` համագործակցություն հանուն ապագայի
Արցախի ներդրումային գրավչությունը
Համաժողովը անց է կացվում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության եւ ԱԳՆ-ի պաշտոնական աջակցությամբ:




























