Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում ընկեցիկ երեխայի հայտնաբերման փաստի առթիվ: Քրեական գործը հարոցվել է փետրվարի 21-ին, ՀՀ ՔՕ 128 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին եւ ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Գործը գտնվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնում:
Նշենք, որ երեխայի ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանները շարունակվում են: Երեխան այժմ գտնվում է Նորքի մանկատանը, նա տառապում է ռախիտ հիվանդությամբ:





























