Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 22-ի երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 29-ամյա Արմեն Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի 21-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող մի հիմնարկությունից գողացել է 2 օդորակիչ:

Կատարվում է նախաքննություն: