Ստամբուլում Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ Սուրբ Ծնունդից առաջ տեղադրված խաչքարերը օծվել են։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Պոլսո հայոց պատրիարքարանից,  մուտքի մոտ դրված խաչքարերը օծվեցին Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի կողմից։

Սույն խաչքարերը պատրաստվել են Հայաստանի մեջ  բարերար Սասունցի Քրիստիան Կէլիճիի հովանավորությամբ։