ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 10-ին, անցկացրել է իր առաջին նիստը, որտեղ խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, իսկ քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը:

Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշվել է նաեւ, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրեն Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Ընդունվել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները: Այն շուտով կհրապարակվի»,- ասաց Գորգիսյանը:

Հարցին, թե արդյոք քննարկվել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, Գորգիսյանը նշեց, որ հարցը քննարկվել է, սակայն որոշում դեռ չի կայացվել: