Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե Լիբիայում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում Թուրքիայի քաղաքացի է սպանվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք ամեն ինչ անում են՝ ապահովելու համար Լիբիայում գտնվող թուրքերի անվտանգ տարհանումը, որն իրականացնելու համար բացվել է 24 ժամ հերթապահություն իրականացնող թեժ գիծ։
Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել «Թուրքական ավիաուղիներին» եւ Ստամբուլի ծովային հաղորդակցությանը՝ որոնց օգնությամբ իրականացվում են Լիբիայից թուրքերի տարհանումը։ Նախարարը նշել է, որ Լիաբիան արդեն լքել է 5099 թուրք։
Դավութօղլուն նշել է նաեւ, որ Լիբիայում հոզումների ժամանակ սպանվել է 27-ամյա Յունուս Էմրե Չելիքը։




























