Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրի հատվածում` փետրվարի 23-ին, ժամը 01:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար: «ՎԱԶ- 2106» մակնիշի 26 ՏՏ 982 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 11 ՍՏ 312 համարանիշի ավտոմեքենային:
Միջադեպի հետեւանքով «ՎԱԶ-2107» ուղեւոր Մարիա Չոբանյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն: Մարիա Չոբանյանը հղի է եղել եւ ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Չոբանյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում եւ իրեն լավ է զգում: Թե ինչ սեռի է երեխան` պարզել չհաջողվեց:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ավտովթարի հետեւանքով ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ վթարված մեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել:





























