Մեհման Հուսեյնովի հարցը մեկնաբանելու փոխարեն թող պաշտոնական Փարիզը Ֆրանսիայում ցուցարարների դեմ բռնությունները գնահատի: Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը եւ այդ առիթով ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի կողմից Ադրբեջանի ԱԳ նախարարին ուղղված նամակը:

Աբդուլաեւան նշել է, որ Մեհման Հուսեյնովի հետ կապված հարցը մեկնաբանելը, այն ժամանակ, երբ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաները ընդգրկել են ողջ երկիրը, ծիծաղելի է:

«Այս երկրում ցուցարարների դեմ օգտագործվում են ջրցաններ, մականներ եւ բռնության այլ միջոցներ, ձերբակալվել է ավելի քան 4,500 ցուցարար: Ադրբեջանը հուսով է, որ Ֆրանսիայում ձերբակալված ցուցարարների դեմ մեղադրանքները կհանվեն եւ շուտով նրանք ազատ կարձակվեն», - նշել է  նա:

Նրա խոսքով Ֆրանսիան արդեն վաղուց հայամետ դիրքորոշում ունի, եւ դա կարող է որպես Ադրբեջանի վրա ճնշում ընկալվել:

«Հենց Ֆրանսիայի քաղաքացի Արլեմ Դեզիրը՝ զբաղեցնելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետքարտուղարի պաշտոնը եւ վերահսկելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանում հայտնի էր որպես հայամետ դիրքորոշում ունեցող մարդ: Հավաբանար Դեզիրը մոռնալով անաչառության սկզբունքի մասին, նախընտրել է իր երկրի դիրքերից հանդես գալ: Ուստի կարելի է նրան խորհուրդ տալ գնահատել իր երկրում ցուցարարների դեմ կիրառվող բռնությունը: Աշխարհում կատարվածը բոլոր տեսնում են: Այս ամենը երկակի ստանդարտների դրսեւորում է, որը կիրառվում է Ադրբեջանի դեմ», - ասել է նա: