Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով մասնավոր տաքսու վարորդի անվան տակ քնեցրել է հաճախորդներին եւ թալանել նրանց։ Հոգեմետ դեղերի գերդոզավորումից առնվազն երկու մարդ մահացել է։ Այդ դեղերը նա ավելացրել է գարեջրի կամ ջրի մեջ եւ դրանք առաջարկել իր հաճախորդներին։
Հայաստանի 43-ամյա քաղաքացին ճանապարհին խոսակցություն է սկսել, իսկ հետո ուղեւորներին թունավորված գարեջուր կամ ջուր հյուրասիրել։ Երբ հաճախորդը կորցրել է սթափությունը, չարագործը գողացել է նրա արժեքավոր իրերը, մեքենայից դուրս բերել նրան եւ փախուստի դիմել։
Պարզվել է, որ այս կերպ նա վարվել է Գերմանիայի 27-ամյա մի քաղաքացու հետ, ով վախճանվել է։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահվան պատճառ դարձել են գարեջրի մեջ լուծված դեղահաբերը։





























