Հայաստանը հանդես է գալիս Եվրանեսթի կառույցներին Բելառուսի ինտեգրման օգտին: Այդ մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այդ կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ Բելառուսի հանդեպ կրկնակի չափորոշիչներ են կիրառվում, եւ դա անթույլատրելի է: «Ինչու Եվրոպայում Լուկաշենկոյի հանդեպ կանխակալ են վերաբերվում, իսկ, օրինակ, Ալիեւի հետ հաճույքով համագործակցում: Վերջինս եւս առանց սահմանափակման նստած է իր նախագահական աթոռին»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ Կուբան Եվրոլատ, իսկ Սիրիան ու Լիբիան` Եվրոնետ կազմակերպությունների անդամներ են: «Այնպես որ Բելառուսին չընդգրկելը կրկնակի չափորոշիչների կիրառում է»,- ասել է նա:





























