Կահիրեում այրվում է Եգիպտոսի ՆԳ նախարարության շենքը: Կրակը մարելու գործում ներառվել է 5 հրշեջ հաշվարկ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:

Եգիպտոսը մի քանի շաբաթ ալեկոծվում են համաժողովրդակն բողոքի ակցիաներից, որոնց արդյունքում փետրվարի 11-ին հրաժարական տվեց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը: Նա երկիրը ղեկավարում էր 30 տարի:

Զանգվածային հուզումների ընթացքում Եգիպտոսում սպանվեց շուրջ 360 մարդ, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվեց: